-
30.07.2018|
12:52
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ` վարչության՝ մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնեց ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը։
-
29.07.2018|
02:00
Արցախ հայրենակցական միությունը իր խոր մտահոգությունն է հայտնում Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստի առիթով՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կիրականացնեն անաչառ քննություն, որպեսզի տեղի ունեցող գործընթացների ընթացքում քաղաքական մեկնաբանությունների տեղ չմնա:
-
29.07.2018|
01:57
Եթե Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Երևանը պետք է նախաձեռնի այդ պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն` մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու առաջարկը:
-
26.07.2018|
00:22
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին:
-
25.07.2018|
22:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
-
25.07.2018|
22:47
Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը` լրագրողների հետ զրույցում ասաց Պնախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, թե «առաջնագծում լարվածության հնարավոր աճ կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին»։
-
24.07.2018|
14:08
Պնախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):
-
23.07.2018|
16:09
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
-
22.07.2018|
23:05
ՊՆ Դավիթ Տոնոյանը Փանիկում փակ հանդիպում է ունեցել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ։ Հանդիպումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ռուսական կողմը «իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։
-
20.07.2018|
22:58
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։